Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+10°
  • Վանաձոր+14°
  • Կապան+18°
  • Սևան+8°
  • 360.35 ▼ −0.18
  • 395.09 ▼ −0.09
  • 4.39 ▼ −0.01
  • 139.10 ▲ +0.06
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 14:56

Փաշինյանը դատի է տվել երկու ԶԼՄ-ի և լրագրողի՝ պահանջելով 4 մլն դրամ

Pashinyan-ZLM
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության հիմքով դատի է տվել Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, լրատվամիջոցը ներկայացնող «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ՀԿ-ին՝ պահանջելով հրապարակային հերքում և ընդհանուր 4 մլն դրամի փոխհատուցում, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Հակոբյանի և Yerevan.Today-ի դեմ պահանջի հիմքում երկու հրապարակում է, որոնցում հնչել են Փաշինյանի հասցեին «Բարձր մակարդակի թալան», «բարձր կարգի կոռուպցիա» արտահայտությունները։ Վարչապետը դրանք զրպարտություն է համարում և պահանջում հրապարակայնորեն հերքել Yerevan.Today-ի YouTube-ի ալիքով, լրատվական կայքով և Facebook-ի էջով։

«Հայելի ակումբի» դեմ պահանջի հիմքում մեկ հրապարակում է, որում, ըստ հայցադիմումի, Փաշինյանի հասցեին նույնաբովանդակ տեղեկություններ են տարածվել։ Վարչապետը պահանջում է դրանք հերքել նաև ակումբի YouTube-ի ալիքով, կայքով և Facebook-ի էջով։

Երեք պատասխանողներից Փաշինյանը պահանջում է համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այսինքն, եթե դատարանը բավարարի հայցը, Փաշինյանն իրավունք կունենա պահանջել ամբողջ գումարը ինչպես երեք պատասխանողներից համատեղ, այնպես էլ նրանցից ցանկացած մեկից։

Վարչապետը պահանջում է հերքումները հրապարակել տեսանյութի ձևաչափով՝ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների և հրապարակումների հասանելիության ժամկետի սահմանափակման։

Հայցադիմումը դատարանն ստացել է նոյեմբերի 19-ին, իսկ նոյեմբերի 20-ին գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։

Փաշինյանը նախկինում ևս զրպարտության հիմքով դատական հայցեր է ներկայացրել լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և դրամական փոխհատուցում։

Փաշինյանը նոյեմբերի 4-ին Աննա Գևորգյանի և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցով պահանջել էր հերքել իր և կնոջ՝ Աննա Հակոբյանի ենթադրյալ ունեցվածքի մասին հրապարակումները և համապարտության կարգով վճարել 4 մլն դրամի փոխհատուցում։

Վարչապետը 2025-ին հայց էր ներկայացրել նաև «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքում և 1 մլն դրամի փոխհատուցում։

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ բանավեճում մի քանի անգամ նրա պահվածքը որակել էր «եղկելի»։ Ջեբեջյանը հայտնել էր վարչապետի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն էլ լրագրողին դատի տալու առիթներ կգտնի։

Հայաստանի ժուռնալիստների միությունը Փաշինյանին մեղադրել էր լրագրողներին ահաբեկելու մեջ, իսկ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան նոյեմբերի 20-ին դատապարտել էր Ջեբեջյանի հասցեին վարչապետի արտահայտությունները՝ կոչ անելով դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը։

Հոկտեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված 18 նոր դատական հայցից 13-ը ներկայացրել են պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բոլոր հայցերը վերաբերել են վիրավորանքին և զրպարտությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+