Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+8°
  • Կապան+12°
  • Սևան+3°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 13:11

Եմենում Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել․ ԶԼՄ

saudi-arabia-riyadh-houthi-missiles
Լուսանկարը՝ MEHR

Սաուդյան Արաբիայի զինված ուժերի՝ Եմենի Սաադա նահանգի Բաքիմ շրջանում իրականացրած հրետակոծության հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ մեկ աղջիկ, զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել, գրում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Եմենի աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ՝ վիրավորների թվում կա երեք կին և երկու աֆրիկացի միգրանտ։ Զոհերի և վիրավորների մասին տվյալները ներկայացրել է Եմենի առողջապահության նախարարությունը։

Եմենյան աղբյուրները հայտնել են նաև Հոդեյդայի, Թաիզի և Սաադայի նահանգների տարբեր շրջանների ուղղությամբ Սաուդյան Արաբիայի օդային և հրետանային հարվածների մասին։

Al-Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան Թաիզի նահանգի Ալ Մավասիթ շրջանի Ջաբալ Մաթրան բնակավայրում թիրախավորել է կապի ցանցը։

Նոյեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել էր Եմենի Հոդեյդա նավահանգստին և Սանայում հութիների ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+