Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+7°
  • Կապան+11°
  • Սևան+3°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 12:33

Ղրիմում ներկայացրել են հայ գրողների «Հայրենիքը սրտում» ալմանախի 16-րդ համարը

krim
Լուսանկարը՝ Erkramas

Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում նոյեմբերի 15-ին ներկայացվել է «Հայրենիքը սրտում» («Родина в сердце») գրական ալմանախի 16-րդ համարը, որում առաջին անգամ ընդգրկվել են նաև հայ դպրոցականների ստեղծագործությունները, հայտնում է «Երկրամաս» պարբերականը։

Միջոցառումը կազմակերպել է Ղրիմի հայ գրողների միությունը՝ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից «Ագապե» երիտասարդական կենտրոնում։ Ներկա են եղել միության անդամներ, Հայ երիտասարդության կոնգրեսի պատվիրակներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ալմանախում առաջին անգամ բացվել է «Առաջին քայլեր» խորագիրը՝ նախատեսված դպրոցականների ստեղծագործությունների համար։ Բաժնի առաջին հեղինակներն են Մարիա Գեժոյանը և Մարիամ Գյուլումյանը։ Վերջինս ներկայացրել է հայկական դիցաբանության մոտիվներով պատմվածք՝ իր հեղինակած կոմիքսային նկարազարդումներով։

Շնորհանդեսի ընթացքում իրենց ստեղծագործություններն են ներկայացրել նաև Վարդան Գրիգորյանը, Ստանիսլավ Յանը, Ալեքսանդր Սկլյարուկը և Տաթևիկ Ազարյանը։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են ևս երկու գիրք՝ Մաքսիմիլիան Վոլոշինի բանաստեղծությունների՝ Ղրիմի ժողովուրդների յոթ լեզուներով թարգմանություններն ընդգրկող «Կիմերյան էսքիզներ» ժողովածուն և գրողների միության անդամ Միխայիլ Պետրոսյանի «Իմ կյանքի ճանապարհը» ինքնակենսագրական վիպակը։

Հանդիպման ընթացքում արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ շնորհավորել են Տիգրան Գաբրիելյանին։ Ղրիմի հայկական ընկերության փոխնախագահ Շամիր Խուբլարյանը նրան հանձնել է Հովհաննես Այվազովսկու անվան հուշամեդալ։

Նույն օրը Ղրիմի հայ գրողների միության ընդհանուր ժողովում քննարկվել է Վլադիմիր Վարդանյանի անվան միության նոր կանոնակարգը։ Փաստաթղթի մշակման նախաձեռնողը միության փոխնախագահ Տաթևիկ Ազարյանն է։ Մասնակիցները քննարկել են կանոնակարգը և առաջարկել փոփոխություններ՝ կազմակերպության գործունեության իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով։

«Հայրենիքը սրտում» գրական ալմանախը հրատարակվում է 2006 թվականից։ Նախորդ՝ 15-րդ համարը, որը նվիրված էր գրող և նկարիչ Հրաչյա Խաչատրյանի հիշատակին, ներկայացվել էր 2025 թվականի նոյեմբերին։ Շնորհանդեսի ընթացքում Ղրիմի հայ գրողների միությունը հայտարարել էր կազմակերպությունը հիմնադիր Վլադիմիր Վարդանյանի անունով կոչելու որոշման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+