Անցնել բովանդակությանը
Կիրակի, Նոյեմբերի 22
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+9°
  • Կապան+15°
  • Սևան+3°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Կիրակի, Նոյեմբերի 22 15:31

Երուսաղեմում հրեա տղամարդը թքել է հայկական վանքի ուղղությամբ

Hrea
Երուսաղեմ

Երուսաղեմի Հայկական թաղամասում ծայրահեղ ուղղափառ հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է երուսաղեմաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Բալյանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հրեական հանգստյան օրվա ընթացքում։

Լրագրողը կատարվածը գնահատել է որպես քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորում։ Նրա պնդմամբ՝ Երուսաղեմում քրիստոնյաների նկատմամբ նման միջադեպերը դարձել են ամենօրյա երևույթ, իսկ դրանց հեղինակները մնում են անպատիժ։

Սա Սուրբ Հակոբյանց վանքի մոտ արձանագրված առաջին նման միջադեպը չէ։ Նոյեմբերի սկզբին Բալյանը հրապարակել էր տեսագրություն, որում մի կին թքել էր վանքի մուտքի ուղղությամբ։ Իսրայելցի ակտիվիստ Իսկա Խարանին միջադեպի առնչությամբ դիմել էր ոստիկանություն, սակայն, նրա ներկայացմամբ, ոստիկանները պատասխանել էին, որ տեսագրությունից ակնհայտ իրավախախտում չի երևում, իսկ առանց պաշտոնական բողոքի քննություն սկսել հնարավոր չէ։

Օգոստոսի 2-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի ձերբակալման մասին։ Նրանք կասկածվում էին վանքի մուտքի վրա թքելու, դարպասներին հարվածելու և համալիրի պատին քարեր նետելու մեջ։

Կրոնական ազատության տվյալների կենտրոնի (RFDC) տվյալներով՝ 2025 թվականի հուլիս-սեպտեմբերին կազմակերպությունը գրանցել է 106 ոտնձգություն՝ 96 միջադեպի շրջանակում։ Երուսաղեմի Հին քաղաքում արձանագրվել է 77 դեպք, որոնցից 45-ը՝ Հայոց պատրիարքարանի փողոցում։

Սուրբ Հակոբյանց վանքը գտնվում է Երուսաղեմի Հայկական թաղամասում և Հայոց պատրիարքարանի նստավայրն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  4. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  5. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  6. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+