Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունն, ամեն դեպքում, Հայաստանի քաղաքացիներինն է։ Այս առումով ցանկանում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ այժմ նրանց ներքաշում են»,- ասել է նա։
2025 թվականի մարտին ԱԺ-ն ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ 2026-ի օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։
Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է և կոչ էր արել Երևանին ավելի արագ կողմնորոշվել ընտրության հարցում։
Կարդացեք նաև՝
ՌԴ-ում ՀՀ իշխանություններին «չափազանց վստահող» են անվանել՝ ԵՄ խոստումների հարցում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







