Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:55
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Ավագանիում բոյկոտեցին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով փոխելու նախագիծը

Ավագանիում բոյկոտեցին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով փոխելու նախագիծը

Երևանի ավագանու այսօր կայացած նիստում առաջարկվել է Ամիրյան փողոցն անվանակոչել Պապ թագավորի անունով, սակայն ավագանու մեծամասնությունը բոյկոտել է քվեարկությունը։ Քվորում չլինելու պատճառով քվեարկություն տեղի չի ունեցել։

Նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։

Գրիգորյանը հիշեցրել է, որ նույն նախագիծը մեկ անգամ ևս շրջանառվել է այս դահլիճում, նախորդ անգամ, սակայն, նախագիծը հետ էր վերցրել, որովհետև քննարկելու և իրենց դիրքորոշումները հստակեցնելու համար խմբակցություններին ժամանակ էր հարկավոր։

«Պապը հայոց պատմության այն թագավորներից է, որը կարճ կառավարման ժամանակում հասցրել է իրականացնել խոշոր բարեփոխումներ, այդ թվում՝ բանակի ոլորտում, ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում, այսինքն՝ նախարարությունները միավորելու և Հայաստանը որպես ինքնուրույն պետություն նորից հռչակելու առումով»,- ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ շատ կարևոր էր Պապ թագավորի սերտ համագործակցությունը թե՛ սպարապետի, թե՛ կաթողիկոսի հետ, ուստի նրան պատմության մեջ ունեցած դերի և նշանակության իմաստով համահունչ է համարում Տիգրան Մեծի և Վազգեն Սարգսյանի հետ, որոնց անուններով ևս փողոցներ կան:

Ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ հարցի շուրջ լայն քննարկում չի իրականացվել։

«Հանրային ձայն» խմբակցությունից նշել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Խմբակցության ավագանու անդամ Վահան Ավագյանը նշել է, որ «Ազգային առաջընթացը» փորձում է այդպես հաճոյանալ «Քաղաքացիական պայմանագրին»՝ ակնարկելով, որ Պապ թագավորին հաճախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է օրինակ բերում։

«Կարճ հիշեցնեմ՝ ում սիրած պերսոնաժն է Պապ թագավորը, և Գրիգորյան Հայկին ասեմ՝ պետք չէ ՔՊ-ին հաճոյանալու նախագծեր բերել»,- հավելել է Ավագյանը։

Ավինյանը նշել է, որ նախագիծը կարող է քվեարկության դրվել ավագանու հաջորդ նիստում, եթե դրա շուրջ լայն քննարկում լինի նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+