Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել, իրադարձությունների հետագա զարգացման մասին խոսելը դեռ վաղ է, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դրանք բավականին լավ բանակցություններ էին»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը ձեռնպահ է մնացել իրադարձությունների հետագա զարգացմանը գնահատական տալուց։
«Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ձեզ ասել։ Տանգոն երկուսով են պարում»,- նշել է նա՝ նկատի ունենալով Մոսկվային և Կիևին։
Ամերիկացի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է համաձայնվեր տարեսկզբին հակամարտության կարգավորմանը, քանի որ այն ժամանակ կարող էր ավելի շահավետ պայմաններ ստանալ:
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:






































