Իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվել է մրցել իսրայելցիների հետ։ Համապատասխան օրինագիծը մայիսի 14-ին հավանություն է ստացել Իսլամական հանրապետության խորհրդարանում։ Պատգամավորները կարծում են, որ գաղափարական սկզբունքներն առավել կարևոր են միջազգային մրցույթներին մասնակցությունից, փոխանցում է Islamtoday-ը՝ հղում անելով Etemad պարբերականին։
Պատգամավորները մարզական ֆեդերացիաների վրա են բարդել միջազգային պատժամիջոցներից իրանցի մարզիկների խուսափելու պատասխանատվությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չի արձագանքել Իրանի խորհրդարանի որոշմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







