Անօդաչու թռչող սարքեր են նկատվել Դանիայի ամենամեծ ռազմակայանի մոտ, հաղորդում է BBC-ն:
Սարքերը նկատվել են, մասնավորապես, Կարուպի ռազմակայանի մոտ, ինչի պատճառով քաղաքացիական երթևեկության համար կարճ ժամանակով փակվել է ռազմակայանի օդային տարածքը։
Դանիայի օդանավակայանների տարածքում ևս ԱԹՍ-ներ էին նկատվել նախ՝ սեպտեմբերի 23-ին Կոպենհագենում, ապա սեպտեմբերի 25-ին ու 26-ին՝ Օլբորգում:
Երկրի իշխանությունները նշել են, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ներխուժումները «հիբրիդային հարձակման» նշաններ էին:
Ոստիկանությունն ԱԹՍ-ների ծագման վերաբերյալ մեկնաբանություն չի արել։
Վերջին շրջանում կասկածելի ԱԹՍ-ներ էին նկատվել նաև Գերմանիայի և Շվեդիայի օդային տարածքներում։





































