Օգոստոսի 25-29-ը Լիտվայի հարավ-արևելքում՝ Գրոդնոյի մարզի սահմանին մոտ, անցկացվում են Brave Griffin 25-II դաշտային տակտիկական զորավարժությունները, որոնք կազմակերպվել են Լիտվայի ցամաքային զորքերի հետևակային բրիգադի կողմից, հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել բրիգադի կարողությունը՝ վերատեղակայել շտաբներն ու ստորաբաժանումները նոր տարածքներ և գնահատել դրանց պատրաստվածությունը մարտական գործողություններին։ Բացի այդ, մշակվում են հրամանատարական կետերի տեղակայման, կապի կազմակերպման և տակտիկական երթի իրականացումը՝ շարժունակությունը ցուցադրելու նպատակով։
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում նախատեսված է զինվորական ստորաբաժանումների տեղափոխում Կլայպեդայից դեպի Վիլնյուսի շրջան։ Զինվորական տեխնիկան և զինվորները զենքերով կշարժվեն Շվենչենայի, Վիլնյուսի, Շալչինինկայի, Էլեկտրենայի շրջանների և Վիլնյուս քաղաքի տարածքով։






































