Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջին անգամ անցել է լիարժեք բժշկական զննում, տեղեկացնում է Sputnik Belarus-ը։
Նրա խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ որոշ, այդ թվում՝ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է Բելառուսի նախագահի առողջական վիճակը։
«Երբեմն գրում են այս մասին, թե Լուկաշենկոն մեկ օրով բացակայում է, ուրեմն վե՛րջ, մահանում է։ Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, ուրախ եմ, ամեն ինչ լավ է»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ անդրադառնալով բուժզննման արդյունքներին։
Լուկաշենկոն ասել է, որ համաձայնություն է տվել իր բժշկական զննման արդյունքների հրապարակմանը։
«Նրանք նույնիսկ «մտել են» իմ ուղեղը, ամեն ինչ լուսաբանել են»,- կատակել է պետության ղեկավարը։





































