Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ: Ինչպես հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, վերոնշյալ քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ՝ մինչև հնարավոր չվերթների իրականացումը:
Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







