Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:25

Կասպից ծովի միջադեպի կապակցությամբ Ադրբեջանը գրություն է ուղարկել Ղազախստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ղազախստանի դեսպանին՝ Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով սպանվել է Ադրբեջանի մեկ եւ վիրավորվել երկու քաղաքացի: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 2-ին Բաքվում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդիքարիմովը Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի կողմից է հրավիրվել ԱԳՆ: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել Ղազախստանի Ազգային անվտանգության սահմանամերձ կոմիտեի ափամերձ պահակախմբի կողմից Ադրբեջանի քաղաքացիներ Գ. Իբրահիմովի, Է. Նուրիևի, Է. Ահմեդովի և Շ.Նովրուզովի նկատմամբ զենքի կիրառման վերաբերյալ, ինչի արդյունքում նրանիցի մեկը սպանվել է, երկուսը վիրավորվել։ Նրան են հանձնել Ադրբեջանի արտգործնախարարության համապատասխան նոտան»,-ասվում է  հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Խալաֆովը նշել է, որ հրազենի օգտագործումը, որի հետևանքով անձը մահացել է, «չի համապատասխանում երկու երկրների սահմանային ծառայությունների համագործակցության մեխանիզմին, Ադրբեջանի և Ղազախստանի միջև բարեկամության և եղբայրության ոգուն»: Նա դիմել է ղազախական կողմին ՝ միջադեպի հանգամանքների համակողմանի ուսումնասիրություն կատարելու և հետաքննության արդյունքների մասին տեղեկացնելու, ինչպես նաև հանգուցյալի դին արագ փոխանցելու խնդրանքով:

Իր հերթին, Աբդիքարիմովը խոր ափսոսանք է հայտնել Ադրբեջանի քաղաքացու մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ ինքը ղազախական կողմին է փոխանցելու  ադրբեջանական կողմի գրությունն ու մտահոգությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+