Մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Միաժամանակ, դեսպանությունից հայտնում են, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ և ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացվի։
«Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։ Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,-նշվում է դեսպանության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







