Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Svaboda-ն:
ՏԱՍՍ-ը հավելել է, որ հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ: Բանակցությունների ընթացքում Ուկրաինան Ռուսաստանի պատվիրակներին է փոխանցել երկրի տարածքից դուրս բերված երեխաների ցանկ, որոնց վերադարձը պահանջում է։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ցանկում ընդգրկված են «հարյուրավոր» ուկրաինացի երեխաներ, որոնց Ռուսաստանը «հարկադրաբար տեղափոխել կամ պահում է ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։
«Ուկրաինացի երեխաների վերադարձն արդար և տևական խաղաղության անբաժանելի մասն է, ինչպես նաև անկեղծության առաջին փորձությունը»,- ընդգծել է Երմակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ կողմերը փոխանակելու են բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկան անձանց: Նա մանրամասնել է, որ Մոսկվան ու Կիևը համաձայնել են նաև փոխանակակել զոհերի մարմինները:
Ռուսական կողմը դեռ մանրամասներ չի հայտնել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին շեշտել է, որ բանակցություններն ավարտվել են «առանց բացասական արդյունքների»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակը պարզ կդառնա երկու շաբաթվա ընթացքում:
Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...
Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու...
Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...
Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման...
Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...
Read moreDetailsՌուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news