Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ ցավակցություն հայտնելով «1915թ. դեպքերի կապակցությամբ», փոխանցում է Anadolu գործակալությունը:
«Մենք երբեք թույլ չենք տվել, որպեսզի անգամ մեկ քաղաքացի խտրականության ենթարկվի իր համոզմունքների և ինքնության պատճառով»,- ասվում է նամակում:
Էրդողանը նշել է, որ Արևելյան Անատոլիայում հայերը մահացել են, քանի որ նրանց մի մասը «կանգնել են ներխուժած ռուսների կողքին և ապստամբել օսմանյան զորքերի դեմ»: «Հայերի վերաբնակեցումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, որոնց ավելացել են զանգվածային սպանությունները երկու կողմերի զինվորականների և աշխարհազորայինների կողմից: Ականավոր օսմանցի հայ քաղաքական գործիչների, մտավորականների և համայնքի այլ անդամների զանգվածային ձերբակալությունները, որոնք կասկածվում էին անջատողական խմբավորումների հետ կապերի, ազգայնական տրամադրությունները թաքցնելու և օսմանյան իշխանությունների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ, տեղի են ունեցել այն ժամանակվա մայրաքաղաք Ստամբուլում 1915թ. ապրիլի 24-ին, ինչը համարվում է ավելի ուշ շրջանի վայրագությունների սկիզբ»,- ասվում է Էրդողանի նամակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







