Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը հաստատել է ապրիլի 24-ը որպես շրջանի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու առաջարկը, հայտնում է PasadenaNow-ը:
Վերահսկիչներ Քեթրին Բարգերի և Հիլդա Սոլիսի ներկայացրած առաջարկը դատապարտում է Թուրքիայի կառավարությանը՝ ի հեճուկս պատմական ապացույցներին, ցեղասպանությունը ժխտելու համար։
Նախագծում նաև հղում է կատարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին: Հեղինակները դաշնային կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար և պահանջել Ադրբեջանի կառավարության կողմից գերի պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը։
Այս տարի լրանում է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցը։