Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:03
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 17 րոպե առաջ

Գազայի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների 2-րդ փուլը կմերկարկի առաջիկա օրերին․ ՀԱՄԱՍ

Գազայի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների 2-րդ փուլը կմերկարկի առաջիկա օրերին․ ՀԱՄԱՍ

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթվա սկզբին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարության մամուլի քարտուղար Թահեր ան-Նունուին։

Ան-Նունուն նշել է, որ համաձայնագրի առաջին փուլի իրականացման շրջանակներում միջնորդները «խոստացել են ապահովել ավելի շատ վրանների և կցասայլերի ներմուծում Գազա»՝ պաղեստինցիների ժամանակավոր կացարանի համար, ինչպես նաև ծանր տեխնիկա՝ փլատակների մաքրման համար:

Ավելի վաղ Գազայի իշխանությունները հայտարարել էին, որ մարդասիրական օգնությունը դեռ չի մտել գոտի, սակայն դա պետք է տեղի ունենա «մոտակա մի քանի ժամվա ընթացքում»։

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում էր հրադադարի նախնական փուլ 6 շաբաթ ժամկետով և ներառում էր Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում, իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Պայմանավորվածության առաջին փուլը նախատեսում էր 33 իսրայելցի պատանդների ազատում, ներառյալ՝ բոլոր կանանց, երեխաներին և 50 տարեկանից բարձր տղամարդկանց: Այս փուլում արդեն ազատ է արձակվել 21 պատանդ։

Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պահվող պատանդների նոր խմբի ազատման գործընթացը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ արձակել բոլոր պահվող պատանդներին՝ հայտարարելով, որ եթե պահանջը չկատարվի, ապա «դժոխք կբռնկվի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+