Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:40

ԱՄՆ-ում չեն կարող հաստատել կորոնավիրուսի վերաբերյալ Չինաստանի վիճակագրությունը․ ՏԱՍՍ

Միացյալ Նահանգները չի կարող դեռ հաստատել Չինաստանում կորոնավիրուսի տարածման թվերի մասին հավաստիությունը։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ ՕԲրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, մենք չենք կարող հաստատել Չինաստանից ստացվող թվերը, հնարավորություն չկա։ Կան բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում ցուցանիշները շատ ցածր են. մենք դրա հաստատումը չունենք», — ասել է ՕԲրայենը։ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նաև խոստովանել է, որ չգիտի՝ հավաստի են տվյալները, թե ոչ։

Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է աշխարհի երկրների մեծամասնությունում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համաճարակ: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 900 հազար մարդ է վարակվել, գրանցվել է ավելի քան 44 հազար մահվան ելքեր: Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 81.554-ի, որոնցից 76.238-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 3.312-ը մահացել են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+