Իսպանիայում՝ իր տան ավտոկայանատեղիում, սպանվել է ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով 2023թ. օգոստոսին առևանգել և Ուկրաինա էր տեղափոխել Մի-8 ուղղաթիռը, հանցագործության վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակի փամփուշտներ, գրում է РБК-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Պարբերականը հայտնում է, որ սպանության օրն սպիտակ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, որում եղել է 2 մարդ, ժամանել է բազմաբնակարան շենքի կայանատեղի, որտեղ բնակվում էր Կուզմինովը։ Նրանք մի քանի ժամ սպասել են ռուս օդաչուին։ Նա ավտոկայանատեղի է հասել ժամը 16:20-ի սահմաններում, իսկ երբ դուրս է եկել մեքենայից, հանցագործները նրա ուղղությամբ կրակ են բացել։ Նրան է դիպել 6 փափուշտ, ինչից հետո փախուստի ժամանակ կրակողները մեքենայով վրաերթի են ենթարկել նրան։
NYT-ը հայտնել է, որ Կուզմինովն Իսպանիայում «անհամեստ կյանք» է վարել, հաճախ է այցելել ռուսների ու ուկրաինացիների շրջանում հայտնի բարեր, վարել է սև «Մերսեդես S-Class»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







