Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

ԵՄ-ն մամուլին կոչ է արել օգնել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարում․ ՏԱՍՍ

Եվրամիությունը կոչ է արել եվրոպական մամուլին աջակցություն ցուցաբերել կեղծ լուրերի և այն միջոցների մասին ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք Բրյուսելը ձեռնարկում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար: Այս մասին նախօրեին երեկոյան հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի արդյունքների մասին  ճեպազրույցի ժամանակ։

7 ժամ տևած տեսակոնֆերանսի ընթացքում եվրոպական պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել պանդեմիայից առավել տուժած երկրներին, այդ թվում ՝ Իտալիային օգնություն ցուցաբերելու գործնական միջոցառումները:

«Մենք իսկապես տեսնում ենք բազմաթիվ կեղծ լուրեր և չստուգված փաստեր։ Կարևորը մեզ համար թափանցիկ և ազնիվ լինելն է։ Ժողովրդավարության մեջ շատ կարևոր է, որ մամուլն ամբողջ ծավալով իր դերը խաղա։ Մենք հույս եք դնում ձեզ վրա», — ասել Է Միշելը՝ դիմելով լրագրողներին։

Միշելն ընդգծել է, որ Բրյուսելի գործողությունների մասին ապատեղեկատվությունը ստեղծում  և տարածում են «մասնավոր անձինք, կազմակերպությունները և նույնիսկ պետությունները»: «Մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային մակարդակով ստեղծել ընդհանուր առմամբ հորինված տեղեկատվության տարածման և մասնավորապես կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդրի լուծումը հանձնարարվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելիին:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր հերթին ընդգծել է, որ «ապատեղեկատվությունն ու հորինված նորությունները  ոչ մի տեղ չեն անհետանա և կուղեկցեն ԵՄ-ին, ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել ԵՄ ռեսուրսները՝ նրանց դեմ մշտական հիմունքներով պայքարելու համար»: Ֆոն դեր Լյայենը նշել է, որ համաճարակի պայմաններում անարժանահավատ տեղեկատվությունը հաճախ ունի մարքեթինգային և առևտրային նշանակություններ և օգտագործվում է նաև չսերտիֆիկացված, բացահայտ կեղծ բժշկական արտադրանքի, միջոցների գովազդման և վաճառքի համար, որոնք իբր օգնում են հիվանդությունից: ԵՀ ղեկավարը կոչ է արել զգալիորեն մեծացնել ջանքերը ինչպես գովազդի, այնպես էլ այդ կեղծիքի վաճառքի դեմ պայքարում, հատկապես ինտերնետ-հարթակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+