Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:49

Մեծ Բրիտանիան սառեցրել է ադրբեջանցի պատգամավորի 50 մլն դոլար արժողությամբ ունեցվածքը

Մեծ Բրիտանիան սառեցրել է ադրբեջանցի պատգամավորի 50 մլն դոլար արժողությամբ ունեցվածքը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են Լոնդոնի 22 անշարժ գույք, որոնք կասկածվում են ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի և նրա կնոջ կողմից «ապօրինի ստացված եկամուտներով» գնելու մեջ, հայտնում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների նախագիծը (OCCRP):

Նշվում է, որ ավելի քան 39,5 միլիոն ֆունտ ստեռլինգով  գնված գույքը (50 միլիոն ԱՄՆ դոլար) սառեցվել է 2023 թվականի հունիսին Գերագույն դատարանի որոշմամբ՝ համաձայն OCCRP-ի կողմից ձեռք բերված սեփականության վկայականների:

Դատարան ներկայացված փաստաթղթում գործակալությունը նկարագրել է «արտասովոր բարդության դրամական հոսքեր», որոնք ուղեկցվում են «անհետևողական, կեղծ կամ մտացածին նկարագրություններով» և կարող են տանել դեպի փողերի լվացման մեջ ներգրավված կազմակերպություններ:

Սառեցվածներից ամենաթանկ գույքը՝ երկու բնակելի տունը, 2020 թվականին գնել են ավելի քան 26 մլն ֆունտով (33,4 մլն դոլար)՝ մինչ բրիտանական իշխանությունները դեռ հետաքննում էին նրա կնոջը, որդուն և եղբորորդուն՝ կապված փողերի լվացման գործի հետ:

2022 թվականին ՄԹ-ն Ֆեյզիևի կնոջ, ավագ որդու՝ Օրխանի և եղբորորդու՝ Էլման Ջավանշիրի հաշիվներից բռնագրավել է 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգ (7,56 միլիոն դոլար):

2010 թվականից Ֆեյզիևը նախագահել է միջխորհրդարանական հարաբերությունների ադրբեջանա-բրիտանական աշխատանքային խումբը և մինչև 2022 թվականը համանախագահել է ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը։

Քաղաքական գործչի ընտանիքը նախկինում հայտնվել էր Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) ուշադրության կենտրոնում՝ բանկային հաշիվներին միլիոնավոր ֆունտ ստեռլինգ պահելու համար, որոնք, ըստ գործակալության, գոյացել էին փողերի լվացման միջազգային սխեմայի միջոցով: Այն բացահայտվել էր OCCRP-ի կողմից 2017 թվականին և հայտնի է որպես «ադրբեջանական լվացքատուն»։

2017 թվականի OCCRP-ի հետաքննությունը բացահայտել էր, թե ինչպես է նախկին ԽՍՀՄ-ից 2,9 միլիարդ դոլար արտահոսել Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով։ Գումար ստացողների թվում էին առնվազն երեք եվրոպացի քաղաքական գործիչներ, մի լրագրող, որը գրել է վարչախմբին հաճելի պատմություններ, կառավարությանը գովերգող գործարարներ, ինչպես նաև պետական ​​պաշտոններ կամ կապեր ունեցող նշանավոր ադրբեջանցիներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+