Ռուսաստանում Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, «Վշտի պատի» մոտ եկածներից ոստիկանները պահանջել են հեռացնել պաստառները։
Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել «ոստիկանությանը չենթարկվելու» համար։
Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի շատ շրջաններում։ Բնակիչներին նախազգուշացվում է «չարտոնված միջոցառումներին» չմասնակցելու մասին։
Երևանում փետրվարի 16-ին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիա էր տեղի ունեցել։
Փետրվարի 16-ին ուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







