Իրաքի նավթի նախարար Թամեր ալ Գադբանը կոչ է արել ՕՊԵԿ-ի անդամ և անդամ չհանդիսացող երկրների արտահերթ հանդիպում հրավիրել՝ քննարկելու նավթի շուկայում ստեղծված իրավիճակը և հավասարակշռության ապահովման անհապաղ գործողությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալույթունը։
Թամեր ալ-Գադբանը ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոյին ուղղված նամակում ընդգծել է նավթի շուկայում վատթարացող իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը։
Նշենք, որ նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը, որը կնքել են ՕՊԵԿ և դաշնակիցները ՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որը հայտնի է որպես ՕՊԵԿ+, ավարտվում է մարտի վերջին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







