Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին հեռուստաուղերձ է հղել՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին նախագահ Մակրոնը ելույթ է ունեցել France 24 հեռուսատալիքի եթերում։
Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, բայց նախագահ Մակրոնը ուղիղ եթերում հայտարարել է, որ պետությունն արդեն խստացված ռեժիմով կվերահսկի մարդկանց հանդիպումները:
Երկրում նվազագույնը 15 օրով հասարակական վայրերում, շուկաներում, այգիներում մեծաթիվ մարդկանց հավաքները կարգելվեն, կարգելվեն նույնիսկ ընտանեկան հավաքույթները։
Մակրոնը նշել է, որ կառավարությունը երկրի ղեկավարի ելույթից անմիջապես հետո կսկսի պատժամիջոցներ մշակել խստացված կանոններին չհետևողների համար, բոլորը կենթարկվեն պատասխանատվության, եթե չհետևեն նոր որոշմանը։
Համաձայն նախագահի հայտարարության՝ Ֆրանսիայում նաև կասեցվում են իրականացվող բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, որը նախատեսում է թոշակի անցնելիս շատ մասնագիտությունների տեր մարդկանց համար արտոնությունների չեղարկում, թոշակի անցման տարիքի բարձրացում՝ 62-ից 64-ի։
Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել է, որ Եվրոպական միության և Շենգենյան գոտու երկրների սահմանները փակվում են մարտի 17-ից՝ 30 օր ժամկետով։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ 15 օրով ուժի մեջ է մտնում երկրի տարածքում մարդկանց տեղաշարժի սահմանափակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







