Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսով է վարակվել մոտ 14 հազար մարդ, 862 մարդ մահացել է։ Այս մասին ասված է ԱՀԿ զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վարակի 13 903 նոր դեպքերից միայն 29-ն են գրանցվել Հոնկոնգյան Չինաստանի տարածքում: Այսպիսով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 167 511:
Չինաստանի սահմաններից դուրս COVID-19-ից մահացել է 848 մարդ։ Աշխարհում մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6606 -ի, որից 3388-ը՝ ՉԺՀ-ի սահմաններից դուրս: Վիրուսն ընդգել է արդեն 151 երկիր։
Եվրոպայում առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ռուսաստանում ներկայումս գրանցվել է COVID-19-ի 93 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







