Բրիտանացի փորձագետները ենթադրում են, որ նոր տիպի կորոնավիրուսը կշարունակվի մինչև 2021 թվականի գարուն և կազդի երկրի բնակչության 80 տոկոսի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-մ՝ վկայակոչելով The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության անդամների խոսքով՝ ակնկալվում է, որ բնակչության մինչև 80 տոկոսը վարակվելու է COVID-19-ով հաջորդ 12 ամսվա ընթացքում և մինչև 15 տոկոսը (7,9 միլիոն մարդ) հոսպիտալացվելու է։
Կանխատեսվում է նաև, որ դեպքերի թիվը Մեծ Բրիտանիայում անշեղորեն կաճի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, իսկ գագաթը սպասվում է մայիսի վերջին-հունիսի կեսերին:
Մարտի 15-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վարակվածների թիվը հասել է 1372-ի, իսկ զոհվածների թիվը հասել է 35-ի, և 14 հիվանդ մահացել է COVID-19-ի թեստի դրական արդյունքից հետո:
Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հաստատել է, որ 70 տարեկանից բարձր բոլոր բրիտանացիները պետք է մեկուսանան մինչև չորս ամիս ժամկետով: Նաև հավելել է, որ այդ քայլը կհայտարարվի առաջիկա շաբաթներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







