ՌԴ պաշտպանության նախարարությունը կառուցողական է համարում Անկարայում Իդլիբի հարցով անցկացված բանակցությունները. տեղեկացնում է РИА Новости-ն։
«Դրանց արդյունքները հնարավորություն կտան իրագործելու բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից մարտի 5-ին Մոսկվայում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 15-ին նախատեսվում է ռուս-թուրքական առաջին պարեկությունը սիրիական Մ4 ճանապարհին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







