Նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի նախարարների կաբինետի ևս մեկ անդամի՝ տարածքային քաղաքականության նախարար Կարոլինա Դարիասի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ նախարարների կաբինետը հայտնել էր, որ կորոնավիրուս է հաստատվել հավասար հնարավորությունների նախարար Իրենե Մոնտերոյի մոտ: Նա և նրա ամուսինը՝ փոխվարչապետ և կոալիցիայի առաջնորդ Ունդիաս Պոդեմոս Պաբլո Իգլեսիասը գտնվում են կարանտինի մեջ․ Իգլեսիասի մոտ դեռևս կորոնավիրուսի չի հայտնաբերվել։ Հինգշաբթի անալիզներ են հանձնել նաև Իսպանիայի կառավարության բոլոր անդամները։
Իսպանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել նաև խորհրդարանի ստորին պալատի ևս մեկ պատգամավորի մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







