Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ, կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել, հանձնած փորձանմուշների արդյունքները դրական են եղել։ Այս մասին հայտնում է Թրյուդոյի գրասենյակը։
Ավելի վաղ վարչապետը որոշում էր կայացրել անցնել ինքնամեկուսացման ռեժիմի և աշխատել տնից, քանի որ Սոֆիի մոտ հիվանդության որոշակի ախտանշաններ ի հայտ էին եկել չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայում ելույթով հանդես գալուց հետո:
Նշվում է, որ Թրյուդոն ախտանիշներ չունի։ Նրա կնոջ հիվանդությունն ընթանում է մեղմ ձևով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







