Իտալիայում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացել է 189 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1016- ի, հայտնում է ANSA-ն։
Մարտի 12- ի երեկոյան Իտալիայում կորոնավիրուսով վարակված 12839 հիվանդ կա, ինչը 2249-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ 1258 մարդ բուժվել է կորոնավիրուսից։ Իտալիան առաջատարն է Եվրոպայում COVID-19 հիվանդացածների թվով։ Երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Տեղական իշխանությունները սահմանափակել են բնակիչների տեղաշարժը, փակել դպրոցները, խանութներն ու ռեստորանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







