ԱՄՆ Կոնգրեսը լայն հանրության համար փակվում է մինչև ապրիլի 1-ը՝ նոր կորոնավիրուսի տարածման նախազգուշական նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այդ արտակարգ միջոցառումները կսկսեն գործել այսօր՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 17:00-ից (Երևանի ժամանակով 01։00-ին): Ընդ որում, ամերիկացի օրենսդիրները, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցները, լրագրողները և պաշտոնական պատվիրակությունները կպահպանեն Կապիտոլիումի ևՆերկայացուցիչների պալատի մյուս բոլոր շենքերի հասանելիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







