Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:23

Պուտինը համաձայնել է գնալ Թուրքիա. նախագահները կհանդիպեն

Պուտինը համաձայնել է գնալ Թուրքիա. նախագահները կհանդիպեն

Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի ղեկավարի այցի շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում», — ասվում է ստացված հայտարարության մեջ։

Այցի հնարավոր ժամկետները չեն հաղորդվում։ Բացի այդ, Էրդողանը վստահեցրել է Պուտինին, որ Անկարան շարունակելու է հացահատիկի գործարքը վերականգնելու ջանքերը։ Նրա խոսքով, եթե սևծովյան նախաձեռնությունը երկար ժամանակ չաշխատի, դա ոչ մեկին օգուտ չի բերի։ Զրույցում Թուրքիայի ղեկավարը համաձայնագիրը որակել է որպես «խաղաղության կամուրջ»։

Կրեմլն իր հերթին նշել է, որ Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հացահատիկի գործարքը դադարեցնելու վերաբերյալ։ Նա մատնանշել է, որ փաթեթային համաձայնագրի ռուսական մասի իրագործման հարցում առաջընթացի իսպառ բացակայության պայմաններում հաջորդ երկարաձգումը կորցրել է իր իմաստը։

«Ստամբուլի համաձայնագրերին վերադառնալու պատրաստակամությունը հաստատված է, քանի դեռ Արևմուտքը կկատարի Ռուսաստանի հանդեպ դրանցում ամրագրված բոլոր պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+