Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

Իրաքի հյուսիսում տեղակայված Էտ-Թաջի ամերիկյան ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի և բրիտանացի զինծառայողները, հրթիռակոծվել է։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Զինված ուժերին։

Ժամեր առաջ Sky News Arabia-ն հաղորդել էր, որ Իրաքի հյուսիսում գտնվող Էտ-Թաջի ամերիկյան ռազմաբազայի տարածքում տասը հրթիռ է ընկել։ Հրթիռակոծման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։

Հրթիռակոծության արդյունքում վիրավորվել է առնվազն 10 զինվորական, երկու ամերիկացի և մի բրիտանացի սպա զոհվել են։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը դատապարտել է իրաքյան էտ Թաջիի ռազմաբազայի հրթիռակոծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ջոնսոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբն արդեն քննարկել է միջադեպն իր ամերիկացի պաշտոնակից Մայքլ Պոմպեոյի հետ, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն շարունակում է սերտորեն աշխատել Թագավորության արտասահմանյան գործընկերների հետ՝ «որպեսզի լիովին հասկանան այդ սարսափելի հարձակման հանգամանքները»:

Իրաքը ևս դատապարտել է ռազմաբազայի գնդակոծումը։ Այս մասին ասվում է Իրաքի նախագահի դիվանատան հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրաքի նախագահի վարչակազմը դատապարտում է Իրաքի Էտ-Թաջի ռազմակայանի վրա ահաբեկչական հարձակումը, որը կատարվել է «Կատյուշա» հրթիռներով գնդակոծման միջոցով, և հանգեցրել է միջազգային կոալիցիայի մի շարք հրահանգիչների և խորհրդականների զոհվելուն և վիրավորվելուն», — ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+