Մանհեթենի Գերագույն դատարանի նիստում հրապարակվել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և նրա օգնականների անձնական նամակագրությունը: Մասնավորապես, հաղորդագրություններից մեկում Վայնշտեյնը առաջարկել է սպանել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
«Ջեն Էնիսթոնը պետք է սպանվի»,-գրել է Վայնշտեյնը իր օգնականին ՝ ի պատասխան դերասանուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին առաջիկա հոդվածի հրապարակման:
Դատարանին նաև հայտնի է դարձել, որ պրոդյուսերը օգնության համար դիմել է միլիարդատերեր Ջեֆֆ Բեզոսին և Մայքլ Բլումբերգին: Նա խնդրել է օգնել իրեն՝ վերականգնելու իր ավերվող կարիերան:
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ մեծ սկանդալ է բռնկվել 2017թ.. ավելի քան 80 կին նրան մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ: Այժմ նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







