Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:23

Պետդուման օրենք է ընդունել ՌԴ Սահմանադրության փոփոխությունների մասին

Պետդուման չորեքշաբթի երրորդ ընթերցմամբ ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած «Սահմանադրության փոփոխության մասին» օրինագիծը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Օրինագծի ընդունման օգտին կողմ է քվեարկել 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ է մնացել, դեմ չի եղել։

Ապրիլի 22-ին տեղի կունենա համառուսական քվեարկություն: Եթե ​​ռուսաստանցիները աջակցեն փոփոխություններին, նախագահի հրամանով պաշտոնապես կհրապարակվի Սահմանադրությունը` նոր փոփոխություններով, և կնշվի դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրենքի մոտ 390 փոփոխություն է ստացվել: Փոփոխությունները պատրաստվել են մեծամասամբ հատուկ աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկվել են Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Փոփոխությունների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատ ներկայացրել է պետության ղեկավարը:

Փոփոխությունների մեջ հատկանշական է այն, որ կբացառվի երկու նախագահական ժամկետների ընթացքում միևնույն անձի «անընդմեջ» պաշտոնավարումը։

Բացի դրանից, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:

Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաև նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+