Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Օլիմպիադան կարող է հետաձգվել մեկ կամ երկու տարով. Wall Street Journal

Տոկիոյի օլիմպիադան, որը պետք է կայանա հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, հնարավոր կլինի հետաձգել մեկ կամ երկու տարով, եթե 2020 թվականին այն չեղյալ հայտարարվի, գրում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով Օլիմպիական խաղերի Ճապոնական կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշիին, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

«Ես չեմ կարծում, որ խաղերը կարող են չեղյալ հայտարարվել, կլինի տեղափոխում։ ՄՕԿ-ը բարդ իրավիճակում կհայտնվի, եթե այն չեղարկվի»,– հայտարարել է Տակահաշին թերթին տված հարցազրույցում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ մինչև մեկ տարի ժամկետով Օլիմպիական խաղերի տեղափոխումը խնդրահարույց կլինի, քանի որ այդ դեպքում խաղերը կանցկացվեն այլ կարևոր մարզական իրադարձությունների հետ միաժամանակ:

Ավելի հեշտ կլինի օլիմպիական խաղերը տեղափոխել երկու տարով, քանի որ հաջորդ տարվա մարզական միջոցառումների ժամանակացույցը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված է, նշել է Տակահաշին:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ երկրներում անվտանգության բարձր միջոցներ են սահմանվել։ Մասնավորապես, հետաձգվել են օլիմպիական որակավորման մի շարք մրցաշարեր։ Բացի այդ, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ օլիմպիական կրակի վառման արարողությունը, որն ավանդաբար անցկացվում է այդ երկրում, տեղի կունենա առանց հանդիսականների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+