Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները մոտ 7,68 մլրդ յուան (ավելի քան 1,1 մլրդ դոլար) ներդրել են որպես կամավոր նվիրատվություններ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների ֆինանսավորման համար: Այս մասին հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համազգային ակցիային մասնակցել է 74,36 մլն մարդ։ Սպասվում է, որ այդ շարժման մասնակիցների թիվը կշարունակի ավելանալ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՉԿԿ-ի շարքերում հաշվվում է ավելի քան 90,6 մլն մարդ: ՉԺՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի պետական բյուջեի ծախսերն արդեն գերազանցել են 110 մլրդ յուանը (գրեթե 16 մլրդ դոլար):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







