ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի միաձայն բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն ԱՄՆ-ի և «Թալիբան» արմատական շարժման միջև խաղաղության համաձայնագրի։
«Անվտանգության խորհուրդը ողջունում է պատերազմի դադարեցման և ներաֆղանական բանակցությունների անցկացման հնարավորության ապահովման էական քայլերը՝ ԻՀՄ-ի (Իրանի Իսլամական Հանրապետության) և ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանում խաղաղության ապահովման մասին համատեղ հռչակագրի ընդունման և ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև Աֆղանստանում խաղաղության ապահովման մասին համաձայնագրի ընդունման շնորհիվ»,- նշվում է բանաձևի տեքստում:
Բանաձևում նաև նշվում է խորհրդի պատրաստակամության մասին՝ ներաֆղանական բանակցությունների սկսմամբ դիտարկել «ԱԽ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական անձանց, խմբերի և ձեռնարկությունների կարգավիճակի վերանայման հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Դոհայում խաղաղ համաձայնագիր Է ստորագրվել ԱՄՆ-ի և «Թալիբան» արմատական շարժման միջև: Համաձայն պայմանավորվածությունների՝ ԱՄՆ -ը, նրա դաշնակիցներն ու կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել Աֆղանստանից ամբողջ զորքերը։ Բացի այդ, Վաշինգտոնը պարտավորվել է աջակցել թալիբներին ՄԱԿ-ի պատժամիջոցային ցուցակից հանվելու, իսկ օգոստոսին չեղարկել նրանց նկատմամբ ամերիկյան սահմանափակող միջոցները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







