Led Zeppelin ռոք խումբը չի գողացել երաժշտությունն իր ամենահայտնի կոմպոզիցիաներից մեկի՝ «Stairway to Heaven»-ի համար՝ համաձայն Սան Ֆրանցիսկոյի իններորդ դաշնային շրջանի ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործը սկսվել էր 2016 թվականից։ Հայցվորները պնդում էին, որ «Stairway to Heaven» մեղեդին վերցված է Spirit խմբի Taurus սինգլից: 2016թ-ին դատարանը որոշեց գործը կարճել, սակայն վերաքննիչ դատարանը որոշեց գործը կրկին լսել, քանի որ այդ գործով գտավ սխալներ դատավորի մասով:
Հայցվորները չեն պատրաստվում հրաժարվել և մտադիր են նոր բողոքարկման:
«Stairway to Heaven»-ը գրվել է 1971թ-ին կիթառահար Ջիմմի Փեյջի և վոկալիստ Ռոբերտ Փլանտի կողմից Led Zeppelin IV ալբոմի համար:
Կոմպոզիցիան համարվում է ռոք-բալլադների ժանրում ամենահայտնիներից մեկը և ընդգրկված է «բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն երգերի» բազմաթիվ վարկանիշներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







