Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, Իտալիայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, հորդորում է կապ հաստատել դեսպանության հետ։ Այս մասին ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







