Կորոնավիրուսով վարակվածության երկու նոր դեպք է հայտնաբերվել Ադրբեջանում, որով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարությանը կից օպերատիվ շտաբին։
«Իրանից վերադարձած Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս», — ասված է հաղորդագրությունում: Ըստ շտաբի՝ վարակվածները տեղափոխվել են հատուկ ռեժիմով հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է:
Ավելի վաղ Ադրբեջանում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի ինը դեպք: Հիվանդներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Բոլոր վարակվածները եղել էին Իրանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







