Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մինչև երկուշաբթի դանդաղել է, մեկ օրում վարակման նոր դեպքեր է հայտնաբերվել միայն Ալբանիայում և Բանգլադեշում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 106 893 դեպք՝ մոտ 26 հազար՝ չհաշված Չինաստանում վարակի բռնկման էպիկենտրոնի տվյալները: Մահացածների թիվը հասել է 3639-ի, Չինաստանի սահմաններից դուրս՝ 516-ի։
Չնայած Չինաստանի սահմաններից դուրս իրավիճակը բարդ է մնում . վիրուսի տարածման աշխարհագրությունն ընդլայնվում է նաև այն երկրների ներսում, որտեղ վարակն արդեն ի հայտ է եկել։
Հենց Չինաստանում համաճարակն անկում է ապրում. մեկ օրում երկրի իշխանությունները հայտնաբերել են միայն 40 վարակվածների, 1535 մարդ ապաքինվել է և միայն 22-ը՝ մահացել: Այսպիսով, ըստ չինական վիճակագրության, վարակման դեպքերի թիվը մնում է 80,7 հազ.՝ 3119 մահացածի և ուղիղ 58,6 հազ. ապաքինվածների դեպքում: Առողջացողների տարիքն անշեղորեն աճում է.ամենածեր բուժվածը եղել է Ուհան քաղաքի 100-ամյա բնակիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







