Մահացածներ և տուժածներ
- Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 80 651 դեպք։ Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, համաձայն SCMP տվյալների, կազմում է 101 492 մարդ։
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Չինաստանից դուրս գրանցվել է 17481 վարակման դեպք։ Չինաստանից դուրս վարակ է հայտնաբերվել 88 երկրում, որոնցում մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 335 մարդ։ Կորոնավիրուսից բուժվածների թիվը կազմել է 55 հազար մարդ։
- Ընդհանուր առմամբ մահացել է 3485 մարդ։
Կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ վիրուսը ամբողջ աշխարհում կտարածվի նաև ամռանը։ Հիմքեր, որ եղանակային տաքացումների պարագայում վիրուսը կնահանջի, չկան։ Այս մասին հայտարարել է առողջապահության ոլորտի արտակարգի իրավիճակների գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը։
- Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակման կլինիկական ախտանիշները փոխվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







