Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5823-ի, մահացածներինը՝ 145-ի, հաղորդում է ТАСС-ը։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հանրության հետ կապերի բաժանմունքի պետ Կիանուշ Ջահանպուրը։ Նրա խոսքով, ամենաշատ վարակվածները Թեհրանի նահանգում են՝ 1539 դեպք։
Ավելի շուտ՝ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի վարակմամբ մահացել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Ֆաթիմ Ռահբարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







