Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:13

ԱՄՆ-ն ողջունում Է Իդլիբի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին և հույս ունել, որ դրանք կօգնեն իրավիճակի դեէսկալացմանը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների մասին այսօրվա հաղորդագրությունները, որոնք վերաբերում են Իդլիբում հրադադարի հաստատմանը։ Մենք հույս ունենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր իրադրության ապաԷսկալացմանը և ծանր հումանիտար ճգնաժամի թեթևացմանը»,- ասել է նա:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգներն անհամբերությամբ սպասում է իրադարձությունների զարգացման մանրամասների քննարկմանը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ, որը ձգտում է հրադադարի կայուն ռեժիմի։

«Շատ կարևոր է այժմ այն, թե ինչ գործողություններ կձեռնարկեն մարտական գործողությունների դադրեցման ուղղությամբ Սիրիայի նախագահ Ասադը և նրանք, ովքեր աջակցում են նրան։ Դա ցույց կտա, թե արդյոք ամուր հրադադարի ռեժիմ կհաստատվի», — հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Պետդեպարտամանը նշում է, որ հակամարտությունը լուծելու միակ միջոցը ողջ երկրում հրադադարի ռեժիմի հաստատումն է և քաղաքական լուծումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի սահմանումը և մի շարք այլ միջոցներ, որոնք ուղղված են Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը:

Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում մարտական գործողությունները կդադարեցվեն շփման գծի ողջ երկայնքով՝ մարտի 6-ին ուժի մեջ մտնելով հրադադարի ռեժիմը: Մարտի 15-ից ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ պարեկություն կսկսեն M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի։ Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը և պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+