Աշխարհահռչակ Genesis բրիտանական ռոք խմբի անդամները կվերամիավորվեն այս տարի դեպի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա մեծ համերգային շրջագայության համար: Խմբի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով միասին ելույթ են ունեցել 13 տարի առաջ։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Թոնի Բենքսը, Ֆիլ Քոլինզը և Մայք Ռեզերֆորդը կիսվել են իրենց վիթխարի ծրագրերով BBC Radio 2-ի եթերում:
«Սա բնական իրավիճակ է, ինձ թվում է», — ասել է Բենքսը:-Մենք լավ ընկերներ ենք, և բոլորս կենդանի ենք և լավ, և ահա մենք այստեղ ենք»:
Շրջայցի ընթացքում երաժիշտներին կմիանա 18-ամյա Նիկոլասը՝ Ֆիլ Քոլինզի որդին. նա հոր տեղը կզբաղեցնի թմբուկի հետևում: Խմբի հիմնադիր Փիթեր Գաբրիելը չի մասնակցի համերգներին։ Նա լքել է Genesis-ը 1975թ-ին: Կիթառահար Սթիվ Հակեթը նույնպես ներգրավված չէ նախագծում:
Համերգային շրջագայությունը կկոչվի «Վերջին դոմինո»: Այն կմեկնարկի համերգով նոյեմբերի 16-ին Դուբլինում:
Խումբը հանդես կգա Լիվերպուլում, Լիդսում, Բիրմինգհեմում, Բելֆաստում, Մանչեսթերում, Նյուքասլում և Գլազգոյում և երկու համերգ կտա Լոնդոնի O2 Arena-ում:
Խմբի վերամիավորման մասին լուրերը սկսվել են անցյալ տարվա հունիսին Բեռլինում Քոլինզի և Ռեզերֆորդի համատեղ ելույթից հետո:
Անցյալ երեքշաբթի, Genesis խմբի երեք անդամների արխիվային լուսանկարը հայտնվեց խմբի Instagram-ի էջում «Նրանք երեքն էին» խորագրով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







