Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա․ այսօր երեկոյան կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքական պատվիրակության կազմում են երկրի արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների նախարարներն ու ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:
Օրակարգում քննարկվող առանցքային թեման Իդլիբում ստեղծված իրավիճակն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում ու Անկարայում անցկացվել է ռուս-թուրքական բանակցային երեք հանդիպում փորձագետների մակարդակով: Քննարկումների արդյուքնում որևէ առանցքային պայմանավորվածություն չի կայացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







