IOS հարթակի համար կհայտնվի Messenger-ի նոր տարբերակ: Այս մասին մարտի 2-ին գրառում է արվել Facebook-ի բլոգում:
Խոսքը գնում է Project LightSpeed նախագծի մասին: IOS հարթակում հավելվածը վերակառուցվել է, որի արդյունքում Messenger-ը դարձել է «ավելի արագ, ավելի կոմպակտ և պարզ»,- հայտարարում է ընկերությունը: Այն կներկայացվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
«Հավելվածը կբեռնվի երկու անգամ ավելի արագ և կնվազի մինչև ներկայիս ծավալի քառորդ չափը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Messenger-ը առաջին անգամ ինքնուրույն հավելված դարձավ 2011թ-ին:
2018թ-ի հոկտեմբերին Facebook-ը գործարկեց Messenger-ի պարզեցված տարբերակը: Ինը ներդիրների փոխարեն նոր տարբերակում ընդամենը երեքն են ՝ «չատեր», «մարդիկ» և «հետաքրքիր»: Ինտերֆեյսում եղել են նաև այլ փոփոխություններ: Օրինակ, օգտատերերը հնարավորություն ունեն ընտրելու այն գույնը, որով ներկված կլինեն երկխոսության պատուհանները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







