Լուվրը ժամանակավորապես փակվել է Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հաղորդվել է թանգարանի Twitter- ի էջում:
Լուվրի տնօրինությունը հանդիպում է անցկացնում մասնագետների հետ` հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը: Բոլոր այցելուները, ովքեր նախապես գնել են տոմսերը, կարող են պահանջել վերադարձնել գումարը, ասվում է հաղորդագրության մեջ:
Թանգարանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել առաջացած անհարմարության համար և խոստացել են տեղեկացնել իրավիճակի զարգացման մասին: Թանգարանը երբ կվերսկսի աշխատանքը՝ դեռևս չի հաղորդվում:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում մոտ 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Նրանցից երկուսը մահացել են, ևս ինը գտնվում են ծանր վիճակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







